Հասարակություն 

Սերժին ձվերով լարել ենք, իսկ Նիկոլ Փաշինյանն ամենադեբիլներին է ընտրում որպես ախրանիկ. Բողոքող կին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկում է ու հանդիպում է քաղաքացիների հետ: Քաղաքացիներին դուր չի գալիս այն, որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս իրենց մոտենալ վարչապետին:

Բողոքի ակցիա անող կանանցից մեկը հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանը որպես ախրանիկ ընտրել է ամենադեբիլներին»: Մեկ այլ կին սաստեց նրան՝ հորդորելով չվիրավորել անվտանգության աշխատակիցներին ու հիշեցնելով Սերժ Սարգսյանի թիկնապահների մասին:

Բողոքող կինը հայտարարեց, որ ձվերով ու լոլիկներով լարել են Սերժ Սարգսյանին. «Մենք ձվերով լարել ենք Սերժին: Ես ուզում եմ խոսել վարչապետի հետ»:

Քաղաքացիներին նաև դուր չի գալիս այն, որ վարչապետը ավելի շուտ չի հայտնել իր ժամանելու մասին:

Նույն շարքից