Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է տեղի բնակիչների հետ: Բնակիչների հետ առանձին հանդիպում է ունենում նաև վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Բնակիչների պահանջին, որ Լիդիանը երբեք հանրային քննարկում չի արել, Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի հանցագործ ռեժիմը, որոնց լրատվամիջոցները հիմա Ջերմուկում ամենաակտիվն են, ուզում են աղավաղված ինֆորմացիա տալ:
Քաղաքացիներն ասացին, որ իրենք լրատվամիջոցների հետ կապ չրունեն, իրենց պահանջները պետք է հարգել:
Կարապետյանը հայտարարեց՝ ինչ եղել է, հանցագործ ռեժիմի ժամանակ է եղել:
Մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ պետք է հաշվի առնել, թե քանի մարդ է հաշմանդամություն ունենալու, ոչ թե միայն տնտեսական շահերը. «Ուզում են զարգացնեն, թող գան համատեղությամբ աշխատենք տուրիզմի ոլորտում»:
Քաղաքացիները նաև հանրաքվեի պահանջ ունեն: