Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները Ջերմուկում: Այս խահին վարչապետը բնակարաններից մեկում է հանդիպում ունենում, իսկ նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ շենքի մոտ հավաքված քաղաքացիների հետ:
Քաղաքացիները Կարապետյանի հետ զրույցում հայտարարեցին, թե չեն հավատում, որ Լիդիանը 500 տարի մաքրման աշխատանքներ կկատարի՝ տարեկան 20 միլիոն դոլարով: Նրանց համար անհասկանալի է՝ եթե ամեն ինչ անվտանգ է, ինչու է ընկերությունը պարտավորվում այդքան տարի մաքրման աշխատանքներ տանել. «Այդ ժամանակ ով սաղ, ով մեռած: Նրանք կարող են շատ արագ սնանկ ճանաչվել ու հեռանալ»:
Մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ ուզում են իրենց երեխաներն առողջ լինեն, թույլ չեն տալու հանքի շահագործումը:
«Պայմանագիրը կապել է նախորդ իշխանությունը, Սերժ Սարգսյանը»,-հայտարարեց Կարապետյանը:
Քաղաքացիներից մեկն իր հերթին հայտարարեց՝ իսկ ո՞ւր է Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ չի դատվում:
«Ա՜յ լավ հարց եք տալիս»,-արձագանքեց Կարապետյանը: