ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները ջերմուկցիների հետ: Վարչապետի հետ հանդիպմանը տեղացիներից մեկը հայտարարեց, թե տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իրենց լսելու, սակայն միևնույն ժամանակ համոզում է, որ հանքը պետք է շահագործվի:
Վարչապետն իր հերթին կարծիք հայտնեց, թե տպավորություն կա, որ հանքի շահագործման դեմ հանդես եկողները չեն փոխելու իրենց կարծիք, եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործման դեպքում վտանգներ չկան ու ռիսկերը կառավարելի են:
Վարչապետը հետո նաև կարճ զրույց ունեցավ ավելի վաղ իր անվտանգության աշխատակիցների հետ բախված կնոջ հետ:
«Ախրանային նեղացրե՞լ եք»,-կատակով հարցրեց վարչապետը;
«Նրանք ինձ նեղացրեցին, ոչ թե ես»,-արձագանքեց բնակչուհին: