Օգոստոսի 23-ին, ժամը 03:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղանիս գյուղից N զորամաս տանող ճանապարհին «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը N զորամասի 7 զինծառայող տեղի ուժերով տեղափոխվել են, իսկ 4 զինծառայող հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: