Հասարակություն 

Ձեր դեմքը ծանոթ է. Վարչապետը Ջերմուկում գտավ դստեր ընկերուհուն

Ամուլսարի հարցով Ջերմուկ մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը զուգահեռ ծանոթանում է տեղի բիզնեսին: Խոսքը մասնավորապես վերաբերում է հյուրանոցային բիզնեսին: Այս պահին վարչապետը շրջում է տեղի հյուրանոցներից մեկում:

Պարզվեց, որ այդ հյուրանոցում է հանգստանում նաև վարչապետի դստեր ընկերուհին:

Երբ վարչապետը նկատեց դստեր ընկերուհուն, միանգամից ճանաչեց. «Ձեր դեմքը ծանոթ է»:

Վերջինս ասաց, որ Շուշանի ընկերուհին է՝ խնդրելով լուսանկարվել վարչապետի հետ:

Կառավարության ղեկավարը չմերժեց դստեր ընկերուհու խնդրանքը:

Նույն շարքից