Հասարակություն գլխավոր 

Այնքան ականջի տակ ասել եք՝ Ամուլսարն առանց հանքի, էլ ջուր կխմի՞ էտ կովը. Նիկոլ Փաշինյան

Ձեր գրած բոլոր նամակներն անձամբ կարդացել եմ, հարյուրավոր էջեր եմ կարդացել, ու քրեական գործը հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը եղել է իմ նախաձեռնությամբ: Այս մասին Ջերմուկում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսեքերով, Էլարդի եզրակացության համաձայն, Ջերմուկի ջրերի և Սևանի համար վտանգ չկա՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում. «Կա եզրակացություն ու կա դրա մեկնաբանության խնդիր: Քանի որ այս մասով խնդիր կա, ես որոշել եմ հինգշաբթի կամ ուրբաթ Էլարդի փորձագիտական խմբի հետ ունենալ սկայպ-կոնֆերանս: Ամբողջ խոսակցությունը կտեսագրվի, կհրապարակվի: Ձևակերպեք հարցեր, որոնք ձեր մոտ ծագում են: Պետք լինի, կոնֆերանսը երկու ժամ կանենք: Էլարդը թող իր եզրակացությունները մեկնաբանի, դա կհրապարակենք ու կխոսենք: Հույս ունեմ, որ այդ խոսակցությունը մի մասի կողմից մի կերպ չի մեկնաբանվի, մյուսի մասի կողմից՝ մեկ այլ: Եթե պարզվի, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու  է, խոտը կեղտոտվելու է, հողն աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել: Բայց եթե պարզվի, որ պրոբլեմը պատուհանից մի հատ կռիշ երևալն է, այդ իրավիճակը պետք է քննարկել»:

Դիտարկմանը, թե փաստ կա, որ անասունները ջրից չեն խմում, Փաշինյանը կատակեց. «Ես դա ասող մեր ընկերոջն ասացի, որ հաստատ կովերի վրա հոգեբանական ադեցություն է գործել, որ այդ ջրից չխմեք: Այնքան ականջի տակ ասել եք՝ Ամուլսարն առանց հանքի, էլ ջուր կխմի՞ էտ կովը»:

Հետո Փաշինյանը նաև մի քանի քաղաքացու հետ առանձին հանդիպելու մասին պայմանավորվածություն ձեռք բերեց:

Նույն շարքից