Քաղաքական 

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ գրողների միության անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը և մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր: 

Նախագահը բարձր է գնահատել գրողների դերը երկրի զարգացման և ազգային արժեքների պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հավելելով, որ գրողների միության հիմնախնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Նույն շարքից