ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների հետ հանդիպումը քիչ առաջ ավարտվեց:
Վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը հրապարակային ելույթից հետո առանձին զրույց է ունենում մի քանի քաղաքացու հետ: Հանդիպումից հետո վարչապետի հետ հանդիպած քաղաքացիները ևս լռեցին:
Վարչապետ Փաշինյանը Ջերմուկից մեկնեց Գնդեվազ: