Եթե մի բան կարող է վտանգավոր լինել Հայաստանի և քաղաքացիների համար, պետք է բացառվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքերով, եթե սիրում ես քո հայրենիքը, պետք է այն պահես բարվոք վիճակում. «Գերմանիան ունի հզոր տեխնոլոգիաներ, սակայն նույնիսկ նրանք որոշեցին փակել ատոմակայանները»:
ԱԻՄ ղեկավարը հայտարարեց, որ իշխանությունները պետք է ներկայացնեն ժողովրդին, սակայն այսօրվա իշխանությունները Սերժ Սարգսյանի հագով կարած սահմանադրությունը վերցրել են իրենց վրա. «Նիկոլ Փաշինյանը դարձավ Սերժ Սարգսյանի ստոր գործերի շարունակողը: Նա իր ճակատին պետք է գրի՝ Սերժի դուխով ստրուկ, որովհետև ատամներով փորձում է պահել Սերժ Սարգսյանի հագով կարած սահմանադրությունը»: