Գլխավոր Քաղաքականություն 

Այ անշնորհք, դու այն ժամանակ էիր ապո՞ւշ, թե՝ հիմա. Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Այս կառավարության ծրագրով ասվել է, որ այս ընտրական օրենսգրքով լեգիտիմ իշխանություն չի կարող ձևավորվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը. «Հիմա ամեն տեսակ բարեկրթություն թողած պետք է ասես՝ լսի՛ր, դու այն ժամանակ էիր ապո՞ւշ, թե՝ հիմա: Այն ժամանակ էիր ստախո՞ս, թե՝ հիմա: Այն ժամանակ մի բան էիր ասում, հիմա՝ մեկ այլ: Կարող ես հիմա օրինակ ասել, որ այն ժամանակ դեղդ չէիր խմել, կամ վատառոջղ ես եղել գիտակցական մակարդակդ ցածր է եղել, կամ խաբեբա ես եղել, դրա համար ես ասել, որ այդ ԸՕ-ով լեգիտիմ ընտրություն չի կարող լինել, բայց քանի որ հիմա իշխանություն ես, ուրեմն՝ կարող է:

«Այ անշնորհք, դու դեռևս Սահմանադրությունն ընդունելու ժամանակ ես ասել, որ սա Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրություն է: Երբ ասում էիր՝ մերժիր Սերժին, առաջին հերթին սա պետք է նկատի ունենայիր: Սահմանադրական փոփոխությունները վաղուց պետք է անեիր: Ի՞նչ է, մինչև 2020 թվականը իշխանության պետք է մնա՞ս քո ստախոսություններով: Եթե այդպես լինի, ուրեմն հայ ազգն ընտրել է կործանման ճանապարհը»,-ասաց Հայրիկյանը, ում խոսքերով սահմանադրական փոփոխությունները վաղուց պետք է սկսեին:

Նույն շարքից