Իրենց տղերքին փող տալու լավ ձևերից մեկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով կառավարության կողմից երկու ՀԿ-ներին 34 միլիոն դրամ տրամադրելու մասին:
Օգոստոսի 22-ին, կառավարությունը որոշում կայացրեց 34 միլիոն տրամադրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին Արցախում սեպտեմբերին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Հայրիկյանը դեմ չէ, որ վերահսկողության համար պետությունը դրամաշնորհներ հատկացնի, սակայն դրանից առաջ հայտարարություն պետք է արվեր, մրցույթ հայտարարվեր:
Ինչ վերաբերում է Արցախում կայանալիք ընտրություններին, Հայրիկյանն ասաց, որ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, հնարավորություն տա, որպեսզի ժողովրդի համակրանքը վայելող ուժերն ընտրվեն: