ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկից պետք է մեկներ Գնդեվազ, սակայն չգնաց:
Tert.am-ի եթերում տեղի բնակիչներից մեկը հայտնեց, որ շատ կցանկանային հանդիպել վարչապետի հետ և խոսել, իսկ թե ինչու դա տեղի չունեցավ, պետք է հարցնել վարչապետից. «Ասել էր, որ գալու է: Չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ, կարող ա հարմար չգտավ գյուղ մտնել: Կցանկանայինք մտներ ու տեսներ, որ գյուղում 5 տոկոսն են ցանկանում ցիանիդի առկայությամբ ապրել, որ հանքը բացվի: Մնացած 95 տոկոսը չեն ցանկանում, որ հանքը բացվի»:
Քաղաքացու խոսքերով, Լիդիանն եկել է ու խառնել իրար բոլորին, թյուր կարծիք է ստեղծել, թե պետք է հանք լինի երեխաներին պահելու համար: