Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի անհանգիստ ամառը. Արմեն Աշոտյանը փաստեր է ներկայացնում

analitik.am

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով.

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել:

Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ:

Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով:

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:

Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող վերածվել բացառապես ՄԱԿ-ի և սփյուռքի օրակարգերի, առանց լուրջ ամերիկյան բաղադրիչի:

Ռուսական կողմը չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, այն էլ՝ այս իշխանությունների համար շատ խայտառակ հիմնավորումով:

ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան հնարավոր այցի և ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին այս պահին ավելի շատ սկեպտիկ լրահոս է, քան վերջնական դրական որոշում:

Նիկոլի ձեռքով և ֆինանսավորմամբ ՏԻՄ ընտրություններին Արցախ մուտք են գործելու արևմտամետ ՀԿ-ները:

Նիկոլը շարունակում է Սահմանադրական դատարանի վրա հերթական գրոհի նախապատրաստական աշխատանքները:

Վենետիկի հանձնաժողովը կտա Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք:

BBC օպերացիան տապալվեց, իսկ Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշումը անորոշ ժամանակով հետաձգվեց:

Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլև իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ և կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ և վտանգավոր մթնոլորտը»:

Նույն շարքից