Գլխավոր Հասարակություն 

Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում. Վայոց ձորի նախկին մարզպետ

analitik.am

Ինչ փորձագիտական եզրկացություն էլ անեն, հնարավոր չէ, որ փոշին Ջերմուկ քաղաքի վրա չանդրադառնա: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ջերմուկում հայտարարեց Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ղազարյանի խոսքերով, Ամուլսարի հանքն օբյեկտիվորեն կարող է շահագործվել միայն ամառվա ամիսներին, որովհետև ձմռանը շատ ձյուն է լինում: Հանքի շահագործումը ենթադրում է 10-25 պայթեցում օրական: Ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի:

Ղազարյանը խոսեց նաև հանքաքարի տեղափոխման, գրունտային ճանապարհների և աղմուկի մասին՝ կարևորելով քայլերը, որոնք կօգնեն Ջերմուկին կուրորտային քաղաք մնալ:

Նույն շարքից