Գլխավոր Հասարակություն 

Ուկրաինայում փորձել են սպանել Անդրանիկ Մարտիրոսյանին

analitik.am

Օգոստոսի 22-ին Ուկրաինայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի արդյունքում մահացել է երկրամասային ոստիկանության պետի նախկին տեղակալ Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա հարևանությամբ կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վիրավորվել է:

Ուկրաինակիան ТСН-ը հայտնում է, որ մահացու փամփուշտը նախատեսված է եղել հենց Մարտիրոսյանի համար:

Մարտիրոսյանը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հավելենք, որ միջադեպի պահին Մարտիրոսյանը ՔԿՀ-ում այցելելիս է եղել, որդուն՝ Արսեն Մարտիրոսյանին, ով  կասկածվում է մարտական գործողությունների մասնակցի սպանության մեջ: Ավելի վաղ ևս Անդրանիկ Մարտիրոսյանի նկատմամբ մահափորձ եղել է:

Նույն շարքից