Քաղաքական 

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են առաջիկա համագումարի կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցեր

Այսօր մոտ երկու ժամ տևած՝ Հայաստան Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել են միայն մայիսի 24-ին հրավիրվելիք համագումարին վերաբերող կազմակերպչական հարցեր:

Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ համագումարին խորհրդարանական խմբակցություններից հրավիրյալներ նախատեսված չեն:

«Հերթական համագումար է, հաշվետու, կուսակցության նախագահի հաշվետու ելույթ, կուսակցության մարմինների ընտրություններ, տարածքային, մարզային կառույցների ներկայացուցիչների ելույթներ»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

 

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել նիստին:

«Տիգրան Սարգսյանը մեր կուսակցության նախագահի տեղակալն է, մեր կուսակից ընկրեն է»,- այս թեման ամփոփեց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նրան դիվանագիտական աշխատանքի ուղարկելու հարցը ևս չի քննարկվել:

 

Նույն շարքից