Բարի օր Հասարակություն 

Ամուլսարի հանքը միանշանակ պետք է աշխատի․ Գորայքի բնակիչ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորայքում է: Այս պահին հանդիպում է ունենում տեղի բնակիչների հետ:

Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ հանքը պետք է միանշանակ աշխատի. «Տնտեսության համար լավ է, պատերազմող երկիր է: Մենք երիտասարդներ ենք, մեզ աշխատանք է հարկավոր: Եթե բնապահպանական խնդիրները կառավարելի են, թող աշխատի: Եթե մի քանի հոգի կանգնում ասում են՝ թող չաշխատի, ուրեմն թողնենք գնանք էստեղից»:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին ասաց, որ մյուս կողմն էլ ասում են, որ կգնան, եթե հանքն աշխատի:

Հանդիպման մասնակիցներից մեկ այլ քաղաքացի ասաց, որ Լիդիանն աշխատանքներից առաջ նույնիսկ ուսումնասիրություն է արել՝ պարզելու համար պատմամշակութային նմուշներ կան, թե՝ ոչ. «Լիդիանը շատ պարկեշտ է իրեն պահել պատմամշակութային արժեքների նկատմամբ: Երանի մյուս ընկերություններն էլ այդպես աշխատեն»:

Տեղի բնակիչները նաև կարևորում են, որ հանքում աշխատեն տեղացիները: Նրանցից մեկը հայտնեց, որ Լիդիանի ֆինանսավորմամբ երկրաբանություն է սովորել։

Նույն շարքից