Հասարակություն 

Լիդիանի ավտոմեքենան չեն շարժել տեղից՝ սպասելով, որ ծիծեռնակի ձագերը թռչեն

analitik.am

Լիդիանը միակ կազմակերպությունն է, որ պահպանել է աշխատանքային բարձր կուլտուրա, նրանք ունեն շատ մեծ պատասխանատվություն ցանկացած հարցի նկատմամբ: Գորայքում վարչապետի հետ հանդիպմանը հայտարարեց, տեղի բնակիչներից մեկը:

Քաղաքացին ասաց, որ մի անգամ սարերում Լիդիանի ավտոմեքենաներից մեկի վրա ծիծեռնակը բույն է սարքել, զանգահարել են բնապահապաններին, եկել լուսանկարել են ու գնացել. «Ավտոմեքենան մեկ ամիս չէր աշխատել, իսկ երբ արդեն կարող էր շահագործվել, այն շարունակեց կանգնած մնալ: Որոշում էր կայացվել մեքենան չշարժել, քանի դեռ ծիծեռնակի ձագերը չեն թռչել»:

«Այ քեզ բան»,-զարմացավ վարչապետը:

Գյուղացիները պնդում են, որ Լիդիանը պատասխանատու աշխատանք է կատարում, իսկ հանքը պետք է շահագործվի, եթե վտանգները կառավարելի են:

Վերոնշյալ խոսքերն ասաց քաղաքացին վստահություն հայտնելով, որ այս ամեն ինչը սարքած է, որ հանքը չաշխատի ու զարգացում չլինի:

Վարչապետը կարևորեց նաև տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը։

Նույն շարքից