Հասարակություն 

Պարոն Կարապետյան, գոնե Դուք «հանցավոր ռեժիմներից» մի խոսեք. Հայկ Մամիջանյան

analitik.am

ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ խոսնակը ֆեյք է:

Նոր կարդացի, որ Ջերմուկում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «հանցագործ ռեժիմի» վրա էր փորձում բարդել իրենց ապիկարությունը։ Այդ ո՞նց եղավ, որ նույնիսկ վարչապետը ու այլ պաշտոնյաներ չեն ասում, որ Ամուլսարի հետ կապված կա կոռուպցիոն որեւէ տեսակի խնդիր, իսկ իր խոսնակը դրանում «հանցավոր ռեժիմի» հետք է տեսնում, մի հատ էլ լրատվականներին բաժանում ռեժիմական ու ոչ ռեժիմականների։

Ես հասկանում եմ, որ էս մի շաբաթ բոլոր ֆեյքերին տվել եք նման հանձնարարություն, բայց ախր վարչապետի խոսնակը չպիտի ֆեյքի մակարդակի մեսիջ տա։ Պարոն Կարապետյան, գոնե Դուք «հանցավոր ռեժիմներից» մի խոսեք՝ դա հաստատ անգամ Ձեր նախկին/ներկա/իրական տերերին դուր չի գա։ Թե չէ, ինչպես ասում են, чья бы корова мычала...»:

Նույն շարքից