Բարի օր Հասարակություն 

Փողոցներում առանց ձեռք ու ոտք երեխաներ կայի՞ն. Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում ունեցավ

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Գորայքում վարչապետի հետ հանդիպմանը քաղաքացիները կողմ արտահայտվեցին Ամուլսարի հանքի շահագործմանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ պարտադիր է, որ վտանգները կառավարելի լինեն:

Քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ վտանգները կառավարելի են: Նա որպես օրինակ բերեց Դեբվեր քաղաքում հանքի շահագործումը՝ հայտարարելով, որ այնտեղ էլ ամեն ինչ արվել է նույն տեխնոլոգիաներով, հանքն էլ ավելի մոտ է եղել բնակավայրին, քան՝ Ամուլսարի դեպքում: Այդ դեպքում է էլի ոսկու հանքի, ցիանիդի մասին է խոսքը:

«Որ քայլում էիք փողոցում, առանց ձեռի-ոտի երեխաներ կայի՞ն»,-ժպտալով հարցրեց վարչապետը:

«Էտ հեքիաթները 2011 թվականին էլ էին այստեղ պատմում»,-արձագանքեց քաղաքացին՝ հավելելով, որ այդ ժամանակ մի աղջիկ իրեն ասել է, որ հնարավոր է նույնիսկ տղամարդկային հատկանիշներ կորցնել հանքի աշխատանքի արդյունքում. «Ես իմ պատասխանը տվել եմ»:

Քաղաքացին ասաց, որ գյուղում երիտասարդներ կան, պետք է աշխատեն, ընտանիք կազմեն, երեխաներ ունենան:

Վարչապետն իր հերթին ասաց, որ միայն հանքարդյունաբերությունով չպետք է լինի:

Նույն շարքից