Հասարակություն 

Ծառայում եմ մայրաքաղաք Երևանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից. Փոխքաղաքապետ

analitik.am

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը մեկնաբանել է տեղեկությունները, թե մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին.

«Վերջին ամիսներին մամուլը հասցրեց ինձ նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնում, հիմա էլ «նշանակում է» Գյումրու քաղաքապետի պաշտոնում։

Հիշեցնում եմ սիրելի լրագրող գործընկերներիս՝

անցած տարվա հոկտեմբերից ի վեր ամբողջ ուժով լծված եմ Երեւանի քաղաքապետի տեղակալի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնից բխող աշխատանքին։ Ծառայում եմ մայրաքաղաք Երեւանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից»։

Նույն շարքից