Հասարակություն 

Հուսանք, որ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ. Նախկին պատգամավոր

analitik.am

«Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ կամ չեն «մեկնի» որևէ երկիր ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու»,-գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Նման հույսերը կյանքի իրավունք ունեն, հաշվի առնելով, որ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հարցի խոր ուսումնասիրության նպատակահարմարության մասին կարծիք արտահայտած Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը կարծես դեռ չի առնչվել ԱԱԾ -ին… դիտորդության մասով էլ լուրեր չկան…

Թողնելով հարցի բովանդակային և կազմակերպչական բաղադրիչները, անգամ՝ որոշման ընդունման գործընթացի կամ դրա բացակայության օր-օրի բարդացող խնդիրները, նորից հիշեցնենք.

21-րդ դարն է, վարչապետն էլ իր և հասարակության մի հատվածի համոզմամբ՝ «ժողովրդի վարչապետ»…

2. Անհրաժեշտ է վերջապես գիտակցել, որ 2-3 օր առաջ արված և դրա նմանությամբ ԱԱԾ «հրավերները» անմիջական կապ ունեն երկրի վարկանիշի հետ, հայտնվելու են տարբեր միջազգային կառույցների զեկույցներում և արդյունքում՝ էլ ավելի բարդ դարձնեն երկրի նկատմամբ առանց այդ էլ հընթացս վատթարացող վերաբերմունքը»,-շարունակել է նախկին պատգամավորը»:

Նույն շարքից