Հասարակություն Տեսանյութեր 

Թայվանցին մերկ ձեռքերով վնասազերծել 3 մետրանոց պիթոնին, որը հարձակվել է ավտոմեքենաների վրա /տեսանյութ/

analitik.am

Թայվանի բնակիչը կարողացել է մերկ ձեռքերով վնասազերծել պիթոնին, որը հարձակվել է ավտոմեքենաների վրա: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է անվախ թայվանցին նախ բռնում օձի պոչից, ապա՝ գլխից, ու բարձրացնում վերև՝ հատուկ դիրք ընդունելով լուսանկարողների համար. «Ես չէի վախենում: Չէ որ օձը թունավոր չէր»,-ասել է նա:

Ավելի ուշ դեպքի վայր ժամանած մասնագետները տարել են օձին, որն ունեցել է 3 մետր երկարություն և կշռել է 25 կիլոգրամ:

Նույն շարքից