Հասարակություն 

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի համար

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Սկրիպալների գործով պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթի մասին: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու արդեն օգոստոսի 26-ից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս ամսվա սկզբին ամերիկյան կողմն ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությանն արդեն տեղյակ պահել էր պատժամիջոցների մասին, որոնք ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնհայտ սադրանք է անվանել:

Հավելենք, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների երկրորդ փաթեթի մասին որոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օգոստոսի 2-ին:

Նույն շարքից