Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսը դատապարտել է Բաքվում ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիշարի և Էմանուել Բախի ձերբակալությունն ու սարքավորումների բռնագրավումը, տեղեկացնում է contact.az- ը։
Twitter-ի իր միկրոբլոգում Մուժնիեքսը գրել է. «Անհանգստացած եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների ձերբակալությամբ և նյութերի առգրավմամբ։ Դա հերթական հարվածն է այդ երկրում մամուլի ազատությանն ու մարդու իրավունքներին»։
Ֆրանսիացի լրագրողները ձերբակավել էին Բաքվի օդանավակայանում՝ Փարիզ ուղևորվելուց առաջ։ Նրանք Բաքվում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի լուսաբանման համար։
Երեկ հատուկ ծառայությունները նրանցից վերցրել էին բոլոր սարքավորումներն ու նկարահանած նյութերը, իսկ նրանց ստիպողաբար նստեցրել Փարիզ ուղևորվող ինքնաթիռը։