Հասարակություն 

Մահացել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Քայլող Գուգլը»

analitik.am

ԱՄՆ-ում մահացել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Koch Industries-ի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության հովանավարներից Դևիդ Կոխը: Այս մասին հայտնում է Forbes:

Անսահման կրթված լինելու համար «Քայլող Գուգլ» անունը ստացած Կոխը 79 տարեկան էր: Նրա մահվան պատճառը չի հայտնվում:

2018 թվականին Կոխը հեռացել էր հարազատ ընկերությունից՝ հայտնելով, որ առողջական խնդիրներ ունի:

Նույն շարքից