Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հրամանագրի, համաձայն` Հայաստանի եւ Արցախի միջեւ մարզական կապերի զարգացման ու ամրապնդման համար եւ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: