Հասարակություն 

ԲՈԿ-ը կատարել է վարչապետ Փաշինյանի հանձնարարականը

analitik.am

ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ավարտեցինք վարչապետի հանձնարարականով և ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված "ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի" աշխատանքները։ Եզրակացությունն այսօր ուղարկեցինք նախարարին։

Հանձնաժողովի անդամները ցուցաբերեցին բացարձակ անաչառ վերաբերմունք և վերացարկվեցին ընկերական ու այլ տիպի հարաբերություններից։ Թեև եզրակացությունը գաղտնի չէ, այնուամենայնիվ այսօր չենք հրապարակի այն։ Մոտակա օրերին կծանոթացնենք եզրակացության բովանդակության հետ»։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը երկու օր առաջ հեռացվեց ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից:

Նույն շարքից