Հասարակություն 

Բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց

analitik.am

Օգոստոսի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և Կենտրոնականի քրեական հետախույզները «Դինամո» մարզահամալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ութ երիտասարդի:

Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Երիտասարդները հրաժարվել են հաղորդում տալուց:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից