Քաղաքական 

ԼՂՀ ՊՆ-ում քննարկվել են թիկունքային և ռազմաբժշկական ապահովման ոլորտում կատարված աշխատանքները

ԼՂՀ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ մայիսի 13-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված բանակի թիկունքային և բժշկական ապահովմանը վերաբերող խնդիրների քննարկմանը: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հիմնական զեկույցներով հանդես են եկել պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքով գծով տեղակալն ու ռազմաբժշկական բաժնի պետը, ովքեր նախ ներկայացրել են իրենց ոլորտներում իրականացված և իրականացվող գործընթացները, խոսել արձանագրված ձեռքբերումների, իսկ ապա նաև՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:

 

Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը, բարձր գնահատելով թիկունքային և ռազմաբժշկական ապահովման ոլորտում առայսօր կատարված աշխատանքների համալիրը, միաժամանակ նշել է, որ այսուհետ ևս այն պետք է լինի բանակային շինարարության և զինված ուժերի հետագա զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը:

Նույն շարքից