Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Բրազիլացի ֆուտբոլիստի ձեռքը կոտրվել է խաղի ժամանակ /Տեսանյութ/

analitik.am

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Բրունո Մեզենգան ձեռքի վնասվածք է ստացել «Սպորտ Ռեսիֆիի» հետ խաղում: Տեսահոլովակը հայտնվել է 20minutes հրատարակության էջում:

Բժիշկներն անմիջապես օգնություն են ցուցաբերել խաղացողին, որից հետո վերջինս դուրս է բերվել մարզադաշտից: Բրազիլական մամուլը կոտրվածքն անվանել է սարսափելի:

Նշվում է, որ միջադեպից հետո, Վիլա Նովայի գլխավոր մարզիչն օգտագործել է բոլոր երեք պահեստային ֆուտբոլիստներին, և թիմը ստիպված է եղել հանդիպումն ավարտել տաս հոգով: Հանդիպումն ավարտվել է Սպորտ Ռեսիֆի հաղթանակով՝ 2:0:

Նույն շարքից