Միջազգային Քաղաքականություն 

Առևտրային պատերազմում Եվրոպան գտել է ԱՄՆ-ին հարվածելու նոր միջոց

analitik.am

Եվրամիությունը մշակել է տնտեսական ծրագիր, որը նախատեսում է պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններին: Այս մասին հայտնում է Politico-ն:

Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն պետք է միակողմանի կարգով մաքսատուրքեր կիրառի ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ տեխնոլոգիական հսկաների՝ Google-ի , Apple-ի , Amazon-ի , Microsoft-ի և Facebook-ի վրա: Բացի այդ, ենթադրվում է, որ եվրոպական երկրներն ակտիվորեն կնպաստեն իրենց սեփական տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը:

Ծրագրում նշվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է ստեղծի Եվրոպական ապագայի հիմնադրամ, որն ավելի քան 100 միլիարդ դոլար կներդնի մայրցամաքի հեռանկարային ընկերությունների բաժնետոմսերում: Այս քայլը պետք է թույլ տա Եվրոպային մրցել ամերիկյան ընկերությունների հետ:

Փաստաթղթերի հեղինակները պնդում են ավելի վճռական գործողությունների գնալ առևտրային ոլորտում: Այս առաջարկները ներկայումս քննարկման փուլում են:

Նույն շարքից