Միջազգային Քաղաքականություն 

Մերկելը և Ջոնսոնը դեմ են արտահայտվել Ռուսաստանին G-7 վերադարձնելուն

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն աջակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ դեմ արտահայտելով Ռուսաստանի մոտակա վերադարձը G-7։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մերկելը, ավելի վաղ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունը G-7 վերադարձնելու առաջարկը, ասել է, որ դա կապում է Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ:

«Ես գիտեմ Ռուսաստանը G-7 վերամիավորելու գաղափարների մասին, բայց հաշվի առնելով քիմիական զենքի օգտագործումը Սոլսբերիում, բրիտանական հողի վրա, հաշվի առնելով շարունակական անկայունությունը, քաղաքացիական պատերազմը, պատերազմն Ուկրաինայում, ռուսական սադրանքները, և ոչ միայն Ուկրաինայում, այլև շատ այլ շրջաններում, պետք է ասեմ, որ պաշտպանում եմ Մերկելի այն դիրքորոշումը, որ դեռևս պետք է գտնել շատ պատճառներ մինչև Ռուսաստանը G-7 վերադարձնելը»,-ասել է Ջոնսոնը՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Ռուսաստանին 2020 թվականին Միացյալ Նահանգներում G-7 գագաթաժողովին հրավիրելու առաջարկի հետ: Ակնկալվում է, որ Թրամփը կբարձրացնի այդ հարցը Բիարիցեում G-7 գագաթաժողովի ժամանակ: Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը G-7 երկրների հետ ցանկացած շփում օգտակար է համարում և չի բացառում G-8 ձևաչափի վերսկսումը:

Նույն շարքից