Քաղաքական 

Բակո Սահակյանն ընդունել է «Արցախ» հայրենակցական միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «Արցախ» հայրենակցական միության պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել միության դերակատարությունը Հայաստանում արցախցիների համախմբման եւ Արցախի հետ կապերն ամուր պահելու գործում: Քննարկվել են նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Նույն շարքից