Հասարակություն Միջազգային 

Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին

analitik.am

Լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնը մահվանից մի քանի տարի առաջ գաղտնի կտակ է կազմել, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ: Այս մասին հայտարարել է երգչի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնը, հայտնում է Independent-ը:

Նրա խոսքերով, փաստաթուղթը կազմվել է 2006 թվականին և նախատեսվում էր փոխարինել ներկայիս կտակի հետ, որը կազմվել է 2002 թվականին: Դրանում, Ջեքսոնը, իբր, մանրամասն նկարագրել է, թե ինչպես պետք է պահպանել իր ժառանգությունը: Բեյնն իր հերթին ասել է, որ ականատես է եղել, թե ինչպես է փաստաթուղթը վավերացվել նոտարի կողմից, և նույնիսկ լսել է դրա բովանդակությունը:

Սակայն, գաղտնի փաստաթղթի գտնվելու վայրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, ավելացրել է երգչի նախկին գործակալը․ «Ես ուզում էի, հուսով էի և աղոթում էի, որ 2006 թ. հոկտեմբերի 6-ին կազմված կտակը գտնվեր, բացվեր»,-ասել է նա:

2009 թվկանին Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Ռենդին, պնդում էր, որ 2002 թվականին կազմված կտակն ուժի մեջ է մտել նրա մահից հետո, և չի կարող համարվել վավեր: Ըստ նրա, դատարանի կողմից քննված փաստաթուղթը ստորագրվել է Լոս Անջելեսում 2002 թվականի հուլիսի 7-ին, երբ երգիչը գտնվել է այլ քաղաքում:

Նշվում է նաև, որ Մայքլ Ջեքսոնի ունեցվածքի 40 տոկոսը բաժին է հասել մորը՝ Քեթրինին, ևս 40 տոկոս ստացել են երգչի երեք երեխաները: Մնացած 20 տոկոսը փոխանցվել է բարեգործական կազմակերպություններին: Փաստաթղթի կազմման պահին երգչի ունեցվածքը գնահատվել է 500 միլիոն դոլար:

Նույն շարքից