Միջազգային Հասարակություն 

Մաքգրեգորի կողմից ծեծի ենթարկված տարեց տղամարդը մեկնաբանել է տեղի ունեցածը

Իռլանդացի MMA խառը ոճի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի կողմից ծեծի ենթարկված տարեց տղամարդը մեկնաբանել է կատարվածը: Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Տղամարդը հայտարարել է, որ Մաքգրեգորը հարվածել է իր գլխին, ինչի պատճառով մեկ շաբաթ գլխացավեր է ունեցել՝ հավելելով, որ վնասվածքը վտանգավոր չի եղել:

«Ես չեմ սիրում այդ մարդուն: Նա վատ հեղինակություն ունի: Նա կռվարար և խուլիգան է, ով փող ունի»,-ավելացրել է տուժածը:

Միջադեպի մասին հայտնի է դարձել օգոստոսի 15-ին: TMZ- ի հրապարակած տեսանյութում Մաքգրեգորը զրուցել է սրճարանում գտնվող մի տղամարդու հետ, այնուհետև հարվածեել է գլխին: Մաքգրեգորը նշել է, որ հարձակվել է տղամարդու վրա այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է իրեն։

Նույն շարքից