Քաղաքական 

Փոխվարչապետը ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը։

Փոխվարչապետը երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշել է, որ նա ունի թե՛ օրենսդիր մարմնում, թե՛ պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ, երկար տարիներ աշխատում է մարզում և քաջատեղյակ է մարզի խնդիրներին: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Փոխվարչապետը կարևորել է մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ կատարումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Նույն շարքից