Հասարակություն 

Աշխարհից ևս մեկ հրեշ պակասեց

analitik.am

Հայկ Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Մինչդեռ ռուսական և հունգարական կոնսպիրոլոգների պրոպագանդայի ազդեցության ներքո Հայաստանում միայն մի անուն գիտեն` լիբերալ Ջորջ Սորոսի անունը, ամերիկյան իսթեբլիշմենթը արդեն մի քանի տասնամյակ ցնցում է մեկ այլ` իրականում շատ ավելի հզոր և շատ ավելի կործանարար ազգանուն` Քոք (բրիտանական անգլերենում` Քոչ): Քոք եղբայրները, որ աշխարհի ամենահարուստ ընտանիքներից են` տարիներ շարունակ միլիարդավոր դոլարներ են հատկքցչել հանրապետական օրակարգերին` ոչնչացնելով սոցիալական հավասարությունն Ամերիկայում և աշխարհում և աշխարհը վերածելով բևեռացված ու անարդար մի միջավայրի: Քոք եղբայրները, բացի ուլտրաաջ դոնորներ լինելուց և հրեշավոր օրակարգեր առաջ մղելուց` նաև ծանր և քիմիական արդյունաբերության մագնատներ են և այդ ոլորտի համաշխարհային առաջատարներ:

Եվ հայաստանյան քաղաքականապես խավար միջավայրում Սորոսից շատ ու շատ ավելի վտանգավոր այդ ազգանունը գրեթե ոչ ոք չի լսել:

Մեդիսոն Ավենյուի վրա երեք տարի առաջ` երեկոյան, երբ բուտիկները փակ էին այլևս` տեսա Դեյվիդ Քոքին և իր դաշնակից եղբորը: Զբոսնելով քայլում էին միայնակ և անցան կողքովս: Դժվար էր պատկերացնելը, որ աշխարհի և Ամերիկայի ամենավտանգավոր և ամենահարուստ երկու նյույորքաբնակ եղբայրները Կանզասից` այդպես անհոգ ու միայնակ շրջում են Նյու Յորքի փողոցներով:

Այսօր Դեյվիդ Քոքը մահացավ քաղցկեղից:

Աշխարհից ևս մեկ հրեշ պակասեց:

Եղբայրը դեռ կա:

Ինչ վերաբերում է մեր Հայաստանին` ապա կան և Ամուլսարի քոքերը: Կան և շարունակում են պայքարել` սարը հանք դարձնելու և Հայաստանը հանուն սեփական առավել հարստացման` ոչնչացնելու համար: Ու դեռ կլինեն այնքան` քանի դեռ Հայաստանի իշխանությունն անուղղակիորեն նրանց շահերն է պաշտպանում»:

Նույն շարքից