Օգոստոսի 23-ին, ժամը 12:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեում բախվել են «Ford» (վարորդ՝ Կարեն Հ.) և «Toyota Vitz» (վարորդ՝ Հայարփի Հ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Փրկարարները փակել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: