Հասարակություն 

Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։

Հրամանագրով չեղյալ է հայտարարվել 2010 օգոստոսի 18-ին ընդունված որոշումը, որով հասարակական վայրերում սքեմ կրելու թույտվությունը տրվում էր  պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Նշենք, որ Թուրքիայում հասարակական վայրերում սքեմ կրելու իրավունք է տրվում միայն եկեղեցու տվյալ պահի առաջնորդին: Պետության կողմից նման արտոնության տրամադրումն ընկալվում է որպես կատարված ընտրության պաշտոնական հաստատում:

Ermenihaber

Նույն շարքից