Հասարակություն Սպորտ 

«Բարսելոնայում» դժգոհ են, թե ինչպես է նախագահը բանակցում Նեյմարին վերադարձնելու համար

analitik.am

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին դժգոհ է, թե ինչպես է ակումբի նախագահը վարում բանակցությունները Նեյմարին ձեռք բերելու համար: Ինչպես գրում է Marca-ն, դժգոհ են նաև կատալոնական գրանդի մյուս առաջատարները, սակայն արգենտինացին ամենաշատն է դժգոհում:

Պարբերականի տեղեկություններով, Բարտումեուն հանդիպել է ֆուտբոլիստների հետ և հայտնել, որ փարիզյան գրանդը մերժել է 140 միլիոն եվրոյանոց առաջարկը: Տղաները վստահ են, որ նախագահն ինչպես հարկն է աշխատանքներ չի տանում բրազիլացուն վերադարձնելու համար:

Կատալանիայում գրեթե համոզվել են, որ չեն կարողանալու վերադարձնել Նեյմարին: Դրան էլ գումարվում է այն, որ բրազիլացին կարող է տեղափոխվել Մադրիդ:

Նույն շարքից