Հասարակություն 

Հերոսներն ազատագրեցին Արցախը, իսկ Փաշինյանը բյուջեի փողերով Արցախ է գործուղում «սորոսներին». Շարմազանով

analitik.am

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Հերոսներն ազատագրեցին Արցախը, իսկ Փաշինյանը բյուջեի փողերով Արցախ է գործուղում «սորոսներին»»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գործադիրի որոշմամբ Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 33 մլն 680 հազար դրամ: Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Վերջիններիս գումարը հատկացվելու է դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։ 16 մլն 200 հազար դրամ կհատկացվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

Այս երկու կազմակերպություններին շատերը «սորոսական» են անվանում:

Նույն շարքից