Հասարակություն 

Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա և անընդմեջ. Պատգամավոր

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է,

«Մեզ խաբել են...

Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա և անընդմեջ...

Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր և բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արևածաղիկն ու ընկուզեղենը...

Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ...

Մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է...

Մեկ անգամ «ուտում ես» և առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին...

Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները...»:

 

Նույն շարքից