Հասարակություն 

Նիկոլը նույնն ա ինչ 2013-ին, 14-ին, 15-ին, 16-ին և այլն. Սուրեն Սահակյան

analitik.am

ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը գրում է.

«Պարզ տրամաբանություն էր, երբ ասում էինք, որ եթե կառավարիչները չփոխեն համակարգը, համակարգն ա փոխելու նրանց։ Ասում էինք, որովհետև աքսիոմատիկ ճշմարտություն ա, բայց պրակտիկայում ես, օրինակ, դա չէի տեսել։ Ո՞նց կարա մի տեսակի մարդ գնա աշխատանքի, գնա, գնա, մի տարի տենց գնա ու դառնա այլ տեսակի մարդ՝ նման նրանց, ում դեմ պայքարում էր տարիներով։ Աներևակայելի ա, չէ՞։ Օրերս կենսափորձս ավելացել ա։ Ես դա էլ եմ տեսել արդեն։ Սկզբում ողնաշարից թույլերն են փոխվում, հետո կփոխվեն մի քիչ ավելի ամուրները։ Ամենաամուրները, իմ կանխատեսմամբ, կգնան կաղամբ աճեցնելու։ Անուններ չտամ, որովհետև սա անձնավորված բան չի, երևույթ ա։

Հ․Գ․ Առավել հետաքրքրասերներին ասեմ, որ չէ՝ Նիկոլը չի ու ընդհանրապես, մի հոգի չի: Նիկոլը նույնն ա ինչ 2013-ին, 14-ին, 15-ին, 16-ին և այլն: Ամենահեշտը երևի իր վիճակն ա։ Տրանսֆորմացիայի փուլում այլոք են»։

Նույն շարքից