Հասարակություն 

Հրդեհ Վարդավանք գյուղում (փոփոխված)

analitik.am

Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ին Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Օգոստոսի 23-ին, ժամը 05:15-ին վերսկսվել են Վարդավանք գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհաշիջմանը մասնակցում են 4 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 6 աշխատակից, Կաղնուտ գյուղի 5 բնակիչ և թիվ N զորամասից 50 զինծառայող:

Այրվում է մոտ 11 հա բուսածածկ և 11 հա անտառածածկ տարածք:

Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցներն իրականացնում են հերթապահություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 18:34-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին:

Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Նույն շարքից