Հասարակություն 

Տեսանյութը դնում եմ, դուք էլ նայեք, տեսեք, թե ինչ խուճապ է վարչապետի աչքերում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է

«Մի քանի օր առաջ facebook-յան ուղիղ միացումով, իսկ երեկ արդեն Ջերմուկում վարչապետ Փաշինյանը համոզում, երդվում էր, իբր Ամուլսարի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին, անգամ քաղաքացիների նամակներին անձամբ է ծանոթացել, գիշերները չի քնել...

Տեսանք, թե ոնց է «ծանոթացել»։ Երեկ վարչապետին մոտեցավ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, ասաց, որ ժամանակին իրենց պահանջով Ամուլսարի հանքի ոսկու կորզման ֆաբրիկան Գորհայքից, որ Սպենդիարյանի ջրամբարի ավազանում է, տեղափոխել են Գնդեվազ, որպեսզի ջրամբարի ռեսուրսներին ոչինչ չսպառնա։ Զարմանքից աչքերը չռել էր վարչապետը։ Գաղափար չուներ դրա մասին։ Նույնչափ և անտեղյակ էր թվում Է. Ղազարյանի այն պնդման մասին, որ հանքի տարածքում օրեկան նախատեսված է 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից ՝ մոտ 25 տոննա փոշի։ Նորից զարմացած հայացքով նայում էր ու միակ հակափաստարկը, որով ուզում էր «չախեր» մարզպետին, այն էր, թե բա՝ դուք էն ժամանակ մարզպետ չէիք։ Չէ, մարզպետ չէր։

Տեսանյութը դնում եմ, դուք էլ նայեք։ Տեսեք, թե ինչ խուճապ է վարչապետի աչքերում, երբ դիմացը բանիմաց մարդ է ու ինչ ատելություն նրա աշխատակազմի ներկայացուցիչների աչքերում՝ նախկին իշխանության ներկայացուցչի հանդեպ։ Ու ոչինչ, որ էտ «նախկինը» չափազանց կիրթ, բանիմաց ու նույն Նիկոլենց հանդեպ չափազանց հարգալից վերաբերմունք ցույց տվող մարդ է։

Իսկ ահա վարչապետի մեքենայի հետևի նստարանին նստած, քիթը հեռախոսի մեջ մտցրած անձը սկի գլուխը չի բարձրացնում, երբ ՀՀ ղեկավարը նստում է իր իսկ ծառայողական մեքենան։ Տեսեք, թե մի քանի րոպեանոց փոքրիկ տեսանյութը ոնց է բացահայտում մեր իշխանության ողջ թշվառությունը»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից