Քաղաքական 

Իրանը և «վեցնյակը» չեն կարողացել առաջընթաց գրանցել

Իրանը և «վեցնյակը» Վիեննայում բանակցային փուլում չեն կարողացել առաջընթացի հասնել համապարփակ համաձայնագրի տեքստի կազմման հարցում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին:

Նրա խոսքով՝ «վեցնյակի»՝ Իրանի իրավունքները հարգելու պարագայում հույս կա մինչ հուլիսի 20-ը կնքելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը:

Իրանի և միջազգային միջնորդների վեցնյակի բանակցությունների հաջորդ փուլի վերջնական ամսաթիվը հստակեցնել չի հաջողվել, սակայն այն պետք է հայտնի լինի հունիսին:

ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանի և «վեցնյակի» միջև լուրջ տարաձայնություններ են առկա, իսկ համապարփակ համաձայնագրի կնքման գործընթացը դանդաղ է առաջ գնում:

Նույն շարքից