Հասարակություն Մշակույթ 

Մոսկվայի տանը կայացավ «СССР» խմբի համերգը

analitik.am

Օգոստոսի 23-ին մշակութային, գործարար կենտրոն Մոսկվայի տանը տեղի ունեցավ «СССР» խմբի համերգը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Բելոռուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, ներկայացուցիչներ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, ՀԱՊԿ ինստիտուտից, հայ-ռուսական միացյալ զորախմբից: Համերգին ներկա էին նաև պետական, հասարակական կառույցներից ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլոք:

Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ կենտրոնի դռները բաց են բոլոր այն նախագծերի համար, որոնք ուղղված են եղբայրական սիրո ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային և բարոյական արժեքների տարածմանը:

«Արդեն 12 տարի Մոսկվայի կառավարությունը Մոսկվայի տան միջոցով Երևանում իրագործում է կարևոր առաքելություն՝ զարգացնում մշակութային երկխոսությունը և սերտ հարաբերությունները ՌԴ-ի և ՀՀ-ի մայրաքաղաքների միջև: Ուրախ եմ, որ Մոսկվայի տանը ևս մեկ հնարավորություն ընձեռնվեց այս համերգի միջոցով բոլորին հիշեցնել կարևոր, համամարդկային արժեքների՝ միասնության, հայրենասիրության, մերձավորի նկատմամբ սիրո, կարգապահության և առաքինության մասին»,-նշեց Կարապետյանը: Համերգի ժամանակ հնչեցին ինչպես հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ համույթի հայրենասիրական երգեր:

Նշենք, որ Մինսկի «СССР» երաժշտական համույթը կազմավորվել է 2003 թվականին Մինսկում: Համույթը համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում:

Նույն շարքից