Հասարակություն 

Ամենակարևորը` Վիկտորիան ինձ տալիս է անսահման սեր, որը խանդ է առաջացնում բոլորի մոտ. Ալեն Սիմոնյան

analitik.am

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրում է.

«Այսօր իմ Վիկան 4 տարեկան դարձավ: Ունիկալ բնավորություն և ուժ ունի իր մեջ, դրա պատճառով իրեն տարբեր անուններով ենք հաճախ դիմում` ես ասում եմ Վիկինգ, մոտ ընկերս շրջանառության մեջ է դրել Կանցլեր բառը, մայրը ասում է սիրտս, տանը ընդհանուր կարծիք կա, որ Վիկան մի քանի տարի անց սկսելու է հոդվածներ գրել:

Ինքը իր հերթին սիրով ընդունում և արձագանքում է բոլոր ձևերիին:

Մի հետաքրքիր հատկություն էլ ունի` սիրում է մարդկանց ուրախացնել, զբաղեցնել և հաճույք ստանում, որ դիմացինին լավ է, ուրախ է:

Բայց ամենակարևորը` Վիկտորիան ինձ տալիս է անսահման սեր, որը խանդ է առաջացնում բոլորի մոտ, իսկ ինձ ստիպում է հանձնվել:

Շնորհավոր
ծնուդդ, Վիկինգս»:

Նույն շարքից